28.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի Վերին Դվինցիներ՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 12:30 համայնքի Մշակույթի տան դահլիճում (հասցե՝ Գեներալ Թամրազովի 9) տեղի կունենա հանրային երկրորդ լսումը կապված նոր կառուցվող դպրոցի շինարարության ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի վրա: Կարևորում ենք ձեր ներկայությունը և գնահատականը: Հարգանքներով Վերին Դվինի համայնքապետարան
|
|
21.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտնում ենք Վերին Դվին համայնքի բնակչությանը, որ օգոստոսի 21-ին ժամը 17:30-18:00 ընկած ժամանակահատվածում տեղի կունենա հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշակույթի տան այգում՝ հասցեն Գեներալ Թամրազովի 9:
|
|
07.08.24
ԱՍՈՐԻ ԱԶԳԻ ԵՂԵՌՆ
|
1933թ. օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Սըմել քաղաքում մեկ օրում ավելի քան 5000 ասորիներ ենթարկվեցին դաժան սպանությունների և տեղահանումների: 1914-1924 թթ-ին Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան 750000 ասորի: Ասորական հասարակական կազմակերպությունները և եկեղեցին որոշեցին օգոստոսի 7-ը համարել ցեղասպանության օր, ասորի ազգի համար ի հիշատակ Սըմելիում կատարված ոճրագործությանը: Այսօր՝ օգոստոսի 7-ին, աշխարհի ասորիները իրենց հարգանքի ...
Մանրամասն |
|
|
12.07.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտնում և պահանջում ենք համայնքի ողջ բնակիչներից աղբ չթափել «Արտաշատ» ջրանցք: Թափվող աղբը բացի իր վնասակար հետևանքներից առաջացնում է խցանումներ ոռոգման համակարգերում, խաթարելով ոռոգման բնականոն աշխատանքը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հսկողություն ենք սահմանել «Արտաշատ» ջրանցքի Վերին Դվին հատվածում: Աղբ թափողները կտուգանվեն 30.000 դրամի չափով: Հարգանքներով Վերին Դվինի համայնքապետարան
|
|
1 |