12.12.24
.
|
Խորը վշտով ընդունեցինք մանկաբույժ Էմմա Խաչատրյանի մահվան լուրը, սիրելի Էմմա (իմ հարսիկ) երկար տարիների քո բարձր, որակյալ մասնագիտական գիտելիքները ծառայեցրել ես ոչ միայն Արտաշատի ծննդատան մանուկներին, այլ հասանելի ես եղել Վերին Դվին համայնքի յուրաքանչյուրի ընտանիքին և վայելել համայնքի հարգանքն ու պատիվը: Այսօր համայնքը ցավակցությամբ, հպարտությամբ և խորը ցավով ուղեկցում է քեզ դեպի երկնային առքայություն: Ննջիր խաղաղությամբ: Լ. Պետրովա
|
|
28.11.24
.
|
Վերին Դվին համայնքը մեծ կսկիծով և խորը ցավով տեղեկացավ վաղամեռիկ Լուիզայի ողբերգական մահվան մասին: Համայնքի ողջ բնակչությունը ղեկավարի հետ միասին ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են բարի, հոգատար, լուսավոր Լուիզային:
|
|
18.10.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի Վերին Դվինցիներ մոտենում է ՀՀ Կառավարության կողմից սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման նպատակով հաշվառման ժամկետի ավարտը (մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը): Խնդրում ենք շտապե՛լ հետագա ոչ ցանկալի (քանդման) երևույթներից խուսափելու համար: Հարգանքներով Վերին Դվինի համայնքապետարան:
|
|
27.09.24
Փառք ու պատիվ ձեզ՝ ՀԵՐՈՍՆԵՐ
|
:
|
|
28.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի Վերին Դվինցիներ՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 12:30 համայնքի Մշակույթի տան դահլիճում (հասցե՝ Գեներալ Թամրազովի 9) տեղի կունենա հանրային երկրորդ լսումը կապված նոր կառուցվող դպրոցի շինարարության ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի վրա: Կարևորում ենք ձեր ներկայությունը և գնահատականը: Հարգանքներով Վերին Դվինի համայնքապետարան
|
|
1 |