Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի վերին Դվին համայնք
ՀՀ, Արարատի մարզ, գ.Վերին Դվին, (0235) 62686 verindvin@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 1

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թ․ մայիսի 18-ի <<Ինքնակամ Կառույցների օրինականցման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վերին Դվին համայնքի բնակիչ Գարիկ Վարդանի Բալջյանի դիմումը ինքնակամ շինուիթյունների օրինականցման մասին ․

                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ ՝ 

 

  ․1․ Գարիկ Վարդանի Բալջյանին   պատկանող Վերին Դվին համայնքի Լ․ Եդիգարովի փողոց  տուն 4 հասցեում գտնվող 03-092-0059-0002 կադաստրային ծածկագրի 0,11 հա տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված արտաքին մակերեսներով բնակելի տունը՝ 174,7 ք․մ․ , լոգարանը՝ 5,8ք․մ․ և պարիսպը՝ 0,3 ք․մ․  ըստ որակավորման մասնագետի հատակագծի, չափագրման հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024XYCU9X  ճանաչել օրինական։

      2․ Վերը նշված կառույցները  չեն խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահանջվող շահերը, կառուցված չեն ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

     3․ Պարտավորեցնել  Գարիկ Վարդանի Բալջյանին օրենքով սահմանված կարգով 174,7 ք․մ․  արտաքին մակերեսով բնակելի տան, 5,8 ք․մ․ արտաքին մակերեսով լոգարանի և 0,3 ք․մ․ արտաքին մակերեսով պարիսպի   օրինականցման համար, սահմանված ժամկետում համայնքային բյուջե վճարել 183 400  դրամ /հարյուր ութսուներեք հազար չորս հարյուր դրամ/ ։

     4․ Որոշման ընդունման օրվանից օրինականցման համար Գարիկ Վարդանի Բալջյանի  կողմից 60-օրյա ժամկետում, սահմանված գումարը համայքնային բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած։ 

      5․ Որոշումը ուժի մեջ է  մտնում ստորագրաման պահից։ 

 

Համայնքի ղեկավար`                                  ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Վերին Դվին