Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թ․ մայիսի 18-ի <<Ինքնակամ Կառույցների օրինականցման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վերին Դվին համայնքի բնակիչ Ագնեսա Ալյոշայի Իոսիպովայի դիմումը ինքնակամ շինուիթյունների օրինականցման մասին ․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ ՝
1․ Ագնեսա Ալյոշայի Իոսիպովային պատկանող Վերին Դվին համայնքի Ս․ Սիմոնյան փողոց տուն 18 հասցեում գտնվող 03-092-0054-0009 կադաստրային ծածկագրի 0,108 հա տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 151,9 ք․մ․ ․ արտաքին մակերեսներով ըստ որակավորման մասնագետի հատակագծի, չափագրման հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024CL7QSF ճանաչել օրինական։
2․ Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահանջվող շահերը, կառուցված չեն ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Պարտավորեցնել Ագնեսա Ալյոշայի Իոսիպովային օրենքով սահմանված կարգով 151,9 ք․մ․ արտաքին մակերեսով բնակելի տան օրինականցման համար, սահմանված ժամկետում համայնքային բյուջե վճարել 156155 դրամ /հարյուր հիսունվեց հազար հարյուր հիսունհինգ դրամ/ ։
4․ Որոշման ընդունման օրվանից օրինականցման համար Ագնեսա Ալյոշայի Իոսիպովայի կողմից 60-օրյա ժամկետում, սահմանված գումարը համայքնային բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած։
5․ Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրաման պահից։