Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14․3 հոդվածի, ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով իրավիճակային հատակագիծը․
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝
1․ Պոմպակայն կառուցելու նպատակով համայնքային սեփականություն
հանդիսացող 023-092-1012-0001 կադաստրային ծածկագրից 0․0077 հա հողամասի
նպատակային նշանակությունը՝ գյուղնշանակության այլ հողատեսքը փոփոխել և դասել
էներգետիկայի, տրանսպորտի,կապի, կոմունալ ենթակառուցվածքների, օբյեկտների
կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասի։
2․ Էլ․ ենթակայան կառուցելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող
03-092-0083-0001 կադաստային ծածկագրից 0,0016 հա հողամասը, նպատակային նշանակությունը՝
բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի հատվածը փոփոխել և դասել էներգետիկայի,
տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների էներգետիկայի գործառնական
նշանակության հողամասի։
3․ Թույլատրել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով կազմել հողամասերի
նպատակային և գրոծառնական նշանակության փոփոխության փաթեթները։